-
09.06.2017|
06:46
«Աշնանը գյուղի երկինքն էնքան է կախվում, որ սև ամպերն անթաքույց սկսում են շոյել գյուղի ցաքուցրիվ տների կտուրները: Գոմերում Նոյյան տապանի պես տեղավորվում են մեծ ու փոքր, սև ու սպիտակ, մանր ու խոշոր թռչուններն ու կենդանիները և իրենց պահապան, ինքնահավան գամփռ շների հովանու ներքո պատրաստվում են օր օրի հետևից ապրել մինչև գունեղ գարուն…»:
-
09.06.2017|
06:41
Զրուցակիցս է Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ: Նրա հետ քննարկեցինք վերջին օրերին հանրային հնչողություն վայելող «Նոյյան տապան» նախագծի հարցը:
-
09.06.2017|
00:11
Կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը: Նրան երաժշտասերները ճանաչում էին որպես Չիկո, ինքն էլ սիրում էր, որ իրեն այդպես են անվանում:
-
08.06.2017|
23:28
Այսօր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տապալվել է «Գայանե» բալետ-ներկայացումը, որը նվիրվում էր «Գայանեի» ստեղծման և առաջնախաղի 75-ամյակին: Ներկայացումից առաջ նվագախումբը հրաժարվել է ելույթ ունենալուց: Պատճառը` օրերս թատրոնում տեղի ունեցած կրճատումներն են, որի արդյունքում թատրոնի 583 աշխատակցից 10 հոգի վարչական մասից կրճատվել է:
-
08.06.2017|
16:45
Հունիսի 8-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում շարունակվում են Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի առաջին փուլի լսումները։ Տարբեր երկրներից ժամանած վոկալիստներն իրենց կատարումներով ներկայանում են հեղինակավոր ժյուրիին։
-
06.06.2017|
16:53
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերաբերյալ տարատեսակ նորություններն առավել հաճախ շրջանառվում են անանուն էլեկտրոնային նամակների տեսքով:
-
06.06.2017|
16:38
«Չինաստանի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված շարժական կինոթատրոններն օգտագործվելու են «Ոսկե ծիրան» փառատոնի օրերին»,- այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նշելով, որ, բացի 3-4 կինոթատրոններից, ֆիլմեր կցուցադրվեն նաև 7 բացօթյա հրապարակներում:
-
06.06.2017|
05:01
ԱՄԱԼՅԱ ԱՐԱԶՅԱՆԸ բնիկ երևանցի էր, ազնվական տոհմից: Երևանցի էին և նրա ապուպապերը: Սակայն նա արժանացավ Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: Ռուսաստանին մատուցած ծառայությունների համար Արազյաններին ռուսական ցարի կողմից ցմահ շնորհվել է ազնվականի կոչում:
-
06.06.2017|
04:59
Մեր աշխարհահռչակ հայրենակից Շառլ Ազնավուրը դարձավ 93 տարեկան: Հայ ժողովրդի անմնացորդ սիրո մի հերթական դրսևորում էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգը՝ «Քեզ համար, Ազնավուր» խորագրով՝ նվիրված շանսոնիեի տարեդարձին:
-
05.06.2017|
18:43
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարեցին 14-րդ փառատոնի մեկնարկի մասին: Փառատոնը երևանյան մշակութային կյանքը կաշխուժացնի
հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: